Բրիտանական «Պահպանողական» , «Լիբերալ դեմոկրատների» և «Բանվորական» երեք գլխավոր կուսակցությունները վերջերս Շոտլանդիային խոստացել են, որ անկախության հանրաքվեի անկացումից հրաժարվելու դեպքում, տնտեսական արտոնություններ են տալու նրան:
Ըստ «Ֆարսի» գործակալության հաղորդման, Բրիտանիայից Շոտլանդիայի անկախության հանրաքվեի անցկացման թվականը մոտենալով, մեծացել են այդ կապակցությամբ Լոնդոնի մտահոգությունները:
Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնն ասել է, որ Շոտլանդիայի անկախության հավանականության միտքն իրեն անհանգստություն է պատճառում և հուսով է, որ շոտլանդացիներն անկախության օգտին չեն քվեարկելու:
Ընթացիկ ամսվա վերջին հինգշաբթի օրը Շոտլանդիայում երկար սպասված անկախության հանրաքվե է անցկացվելու: