ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ ահաբեկիչերի կողմից շրջապատված այդ կազմակերպության 30 խաղաղապահ ուժեր, ազատ են արձակվել:
Վկայակոչելով «Սքայ նյուզ»-ը, «Թասնիմ» գործակալությունը հաղորդել է , որ շաբաթ օրը ՄԱԿ-ի պաշտոնյաների նշել են , որ ազատ արձակված խաղաղապահները Ֆիլիպիններից են եղել և ազատ են արձակվել Գուլանի բարձրունքներում անցած օրը սկսված բախումների արդյունքում:
Հինգշաբթի օրը ՄԱԿ-ը հայտարարել էր, որ Գուլանի բարձրունքներում տեղակայված ՄԱԿ-ի 44 խաղաղապահներ պատանդ են վերցվել Սիրիայի ահաբեկչական խմբերի կողմից:
Ըստ այդ հաղորդման, անցած օրվանից Գուլանի բարձրունքներով տեղակայված Ֆիլիպինների մի խումբ խաղաղապահներ բախվել են տարածքի զինյալների հետ:
Ֆիլիպինների բանակի հայտարարությամբ, «Ալնոսրա» ճակատի զինյալները հարձակվել են 1972 թվականից Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարը հսկելու առաքելություն իրականացնող խաղաղապահ ուժերի վրա: