Տանզանիայում կայծակի ուժգին հարվածը 4 աշակերտի և 1 ուսուցչի կյանք է խլել: Նրանք ամպրոպի ժամանակ թաքնված են եղել դասարանում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Ողբերգությունը տեղի է ունեցել երկրի արևելքում՝ Կիգոմա տարածաշրջանի Նյակասանդրա գյուղում:
5 դպրոցական տեղում մահացել է, ևս 17-ը՝ տուժել: