Ռուսաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Մոստովոյն անդրադարձել է Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին, ով վերջերս երկարաձգել էր Մոսկվայի «Սպարտակի» հետ գործող պայմանագիրը:
«Մովսիսյանը հիանալի հարձակվող է: Երբ Յուրան լավ մարզավիճակում է, «Սպարտակը» խնդիրներ չի ունենում առջեւի գծում: Այդ պատճառով ավելի լավ է երկարաձգել պայմանագիրը մի ֆուտբոլիստի հետ, ով արդեն ցուցադրել է իր լավագույն որակները, քան ռիսկի դիմել՝ մեծ գումարներ առաջարկելով արտասահմանցի խաղացողի: Մովսիսյանի պայմանագիրը երկարաձգելու որոշումը միանգամայն տրամբանական էր»,- «Սպարտակի» նախկին կիսապաշտպան Մոստովոյի խոսքը մեջբերում է «Известия»-ն:
Հիշեցնենք, որ 27-ամյա Մովսիսյանի նոր պայմանագիրը «Սպարտակի» հետ նախատեսված է մինչեւ 2019 թվականը: Մոր պայմանագրով նա ստանում է տարեկան 3:5 միլիոն դոլար աշխատավարձ: