Երևան, 24.Հուլիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Ե՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ» Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ» Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ» Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»


Երգչուհի Մարիամ Կարակիյանը՝ օվկիանոսի ափին նկարահանած տեսահոլովակի, ծննդյան անակնկալների և այլնի մասին (լուսանկար)

Lifestyle
Երգչուհի Մարիամ Կարակիյանը, ով հայ հանդիսատեսին ներկայանում էր ջազ ոճում, նոր քայլեր է կատարում դեպի էստրադային ասպարեզ: Երգչուհին շուտով հանրության դատին կներկայացնի իր նոր՝ «Հեռու-հեռու» տեսահոլովակը, որի նկարահանման աշխատանքները կատարվել են ԱՄՆ-ում: Օվկիանոսի ափին նկարահանված տեսահոլովակը գեղեցիկ սիրո պատմություն է՝ ներկայացված վառ գույների և պարային երաժշտության հետ համատեղ: Lurer.com-ի թղթակցի հետ զրույցում երգչուհին պատմեց իր անցած ուղու, նոր տեսահոլովակի և այլնի մասին: -Սովորել եմ երգի պետական թատրոնում, ապա շատ կարճ ժամանակահատված երգել եմ «Ջեզլ» խմբում, այնուհետև ընդունվել եմ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան: Սովորելու ընթացքում արդեն սկսել եմ ելույթներ ունենալ, համերգային տարբեր ծրագրերի մասնակցել: Այնուհետև ստեղծել եմ իմ անհատական խումբը, որով կազմակերպում էինք ջազ երեկոներ: -Դուք, որպես ջազ երգչուհի, ի՞նչ եք կարծում, այսօր մեր երկրում մարդիկ ջազ երաժշտություն լսո՞ւմ են: -Կախված է նրանից, թե ինչպես ես մատուցում այն: Հայաստանում ընդունված է ավելի շատ երգի cover տարբերակը: Երիտասարդությունը, ընդհանրապես մարդիկ, սիրում են արդեն հայտնիների երգերի cover տարբերակը լսել՝ Ռեյ Չարլզ, Լուի Արմսթրոնգ: Անկախ նրանից՝ ինչպես կկատարես, միևնույն է՝ մարդիկ սիրում են դա լսել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ մենք սիրում ենք ջազ լսել, բայց ամենաշատը նախընտրում ենք հին երգերի նորովի տարբերակները, իսկ եթե կատարումը լավն է, ծափահարությունները չեն դադարում: -Գիտեմ, որ այսօր Ձեր ծննդյան օրն է, ինչպե՞ս եք պատրաստվում նշել այն: Այսօր երեկոյան կմեկնեմ ԱՄՆ, որտեղ էլ ընկերներս մեքսիկական երեկո են կազմակերպել ինձ համար: Կարծում եմ՝ նրանք կհոգան այն մասին, որ ծննդյանս օրն անմոռանալի անցնի: Ի դեպ, գիշերվանից լսում եմ շնորհավորանքներ, հետաքրքիր նվերներ եմ ստացել: Միայն մայրս է մի փոքր նեղված, քանի որ չեմ կարող ծննդյանս օրն ընտանիքիս հետ անցկացնել: - Ասացիք, որ մեկնում եք ԱՄՆ: Ի՞նչ անելիքներ ունեք այնտեղ: Միացյալ նահանգներ մեկնում եմ Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում կազմակերպած սաթյանական երեկոյին, որին Հայաստանից կմասնակցեն նաև այլ հայտնի երգիչ-երգչուհիներ: - Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա տեսահոլովակի պրեմիերան: - Տեսահոլովակիս պրեմիերան կլինի համատեղ և՛ Երևանում, և՛ ԱՄՆ-ում: Օրն արդեն որոշված է. մարտի 8-ին այն արդեն կհայտնվի եթերում: Տեսահոլովակը կոչվում է «Հեռու-հեռու»: Գլխավոր դերում կոլումբացի դերասան Դեյվիդ Վիլանդան է, ռեժիսորը՝ Սևակ Հակոբյանը: Նկարահանումները կատարվել են Ամերիկայում: Շատ պրոֆեսիոնալ թիմ է աշխատել տեսահոլովակիս վրա, թեպետ երկար ժամանակ չունեինք, քանի որ այդ օրերին երգիչ Ռազմիկ Ամյանի մենահամերգին էի մասնակցում; Բայց արդյունքը, կարծում եմ, լավ է ստացվել: Տեսահոլովակը բավականին ակտիվ է; Այն շատ դուր կգա հատկապես երիտասարդությանը, կլսվի թե՛ ակումբներում, թե՛ հարսանիքներում: Հուսամ՝ իմ տեսահոլովակով շատերի տրամադրությունը կբարձրանա: Ի դեպ, բացելով փակագծերը՝ ասեմ, որ երաժշտությունը հունական մոտիվներով է, նկարահանումները՝ ԱՄՆ-ում՝ հայուհու կատարմամբ և դհոլի ուղեկցությամբ: Ահա այսպիսի համադրություն և անակնկալ հայ հանդիսատեսի համար: -Ջազից դեպի էստրադա անցումն ինչպե՞ս կատարվեց: Ո՞ր ոճում եք ավելի շատ Ձեզ պատկերացնում: -Լինելով ջազ երգչուհի՝ ինձ համար դժվար էր էստրադային-կոմերցիոն դաշտ մտնելը, բայց ցանկանում եմ ինձ փորձել նաև այս ասպեկտում: Ես ընդհանրապես չեմ թողնի կենդանի երաժշտությամբ երգելը: Ինձ առանց ջազի չեմ պատկերացնում, բայց փոփոխություն ցանկանում էի անել: Հետաքրքիր էր: Ն.Ա    
Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲաքվում դատում են Հայաստանին. ինչո՞ւ է Փաշինյանի իշխանությունը լռում. Էդմոն ՄարուքյանԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՉկա այնպիսի բռնապետ, որ կարող է պատասխանատվությունից խուսափել. Ավետիք ՉալաբյանՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԱվետիք Չալաբյանը պայքարում է մեր երկիրը ապօրինի զավթած և թշնամուն մաս-մաս հանձնող ղեկավարության դեմ. Արմեն ՄանվելյանԵվրոպական միությունը մի քանի տարի Հայաստանին թույլ չի տալու մասշտաբային արտահանումներ իրականացնել. Հրայր ԿամենդատյանՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ Չինաստանը գործարկում է նոր սերնդի էներգետիկ համալիր. 700,000 արևային վահանակներ և արհեստական բանականությամբ կառավարվող ջրածնային կայան Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում էԱնհրաժեշտ է ստեղծել ընդդիմադիր քաղաքական պլատֆորմ, որը կանի այլընտրանքային առաջարկներ. Մենուա ՍողոմոնյանԿյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել Հանրային կոչ՝ կոտրել այս լռության շղթան. «100 հայ կանայք» նախաձեռնությունՄարդիկ այսօր իրենց հայացքների և գաղափարների համար ենթարկվում են ճնշումների իշխանությունների կողմից. Ցոլակ ԱկոպյանԵ՞րբ և ինչո՞ւ ստեղծվեցին առաջին ռադիոդայակները. «Փաստ»Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (23 հուլիսի). Աշխարհում առաջին մուլտիմեդիական անհատական համակարգիչը. «Փաստ»21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Փոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»«Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»