Օգոստոսի 31-ին` ժամը 14.11-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Զորավան գյուղի 1-ին փողոցի սկզբնամասում այրվում է անասնագոմի տանիք:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.27-ին, մարվել` 14.36-ին:
Այրվել են անասնագոմի տանիքի կառուցատարրերը` մոտ 100 քմ: