Կիևում` «Արսենալի» մետրոյի մոտակայքում, տեղի է ունեցել ծեծկռտուք ազգային գվարդիայի զինծառայողների և ազգայնական ցույցի մասնակիցների միջև: Այդ մասին դեպքի վայրից հայտնել է ՏԱՍՍ-ը:
Ազգայնականները ծեծկռտուք են սկսել նաև իրավապահների հետ:
Կիևում հակակառավարական ցույցին մասնակցում են հազարավոր մարդիկ:
Չորեքշաբթի Ուկրաինայի մայրաքաղաքում ծրագրված է ազգայնական կազմակերպությունների և ֆուտբոլային «ուլտրասի» բազմահազարանոց երթը: