Սենտ Լուիսում կայացել է շախմատի Sinquefield Cup մրցաշարի 5-րդ տուրը: Հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյան սպիտակ խաղաքարերով պարտվել է նորվեգացի Մագնուս Կառլսենին: Պարտիան ավարտվել է 70-րդ քայլին:
Սա Արոնյանի երրորդ պարտությունն էր մրցաշարում:
Մրցաշարային աղյուսակը գլխավորում է իտալացի Կարուանան, ով վաստակել է 5 միավոր: 2-3 տեղերը 2,5-ական միավորով բաժանում են Կռլսենն ու Տոպալովը: Արոնյանը 1,5 միավորով Նակամուրայի հետ բաժանում է 5-6-րդ տեղերը:
6-րդ տուրը կկայանա սեպտեմբերի 2-ին, որտեղ կմրցեն Կարյանա-Տոպալով, Կարլսեն-Վաշե Լագրավ, Նակամուրա – Արոնյան զույգերը:
Sinquefield Cup. 5-րդ տուր.
Նակամուրա – Կարուանա՝ 0:1
Տոպալով – Վաշյե Լագրավ՝ 1:0