Աշխարհով մեկ ճանաչում գտած instagram սոցկայքում վերջին երկու տարվա ընթացքում հայերս ակտիվորեն գրանցվում և նկարներ ենք ներբեռնում: Ինստագրամը բաց հարթակ է դարձել հայ տղաների և աղջիկների համար, որոնք ցուցադրում են իրենց երբեմնի չերևացող բարեմասնությունները: Չնայած դեռ չենք հասել պիկ կետին` ամբողջովին մերկանալով: Ինչու՞ այդ նույն օգտատերերն ուրիշ սոցկայքերում ներկայանում են որպես <<տան աղջիկ>> , <<կարգին տղա>> նկարներով: Այստեղ հարցը այն չէ թե ինչու են <<դանդաղ մերկանում>> ,այլ թե ինչու՞ է այդ ամենը տեղի ունենում միայն ինստագրամում: Մտածում են քիչ է այն մարդկանց թիվը , որ կարող են իրենց հետևել և ճանաչել ինստագրամում: :Եթե անում եք այդ ամենը գոնե գեղեցիկ ներկայացրեք, չէ որ հայտնվելու եք << luxury arm boys girls>> և նմանատիպ այլ անվանումներով էջերում:
Մադաթ Սադոյանի ֆեյսբուքյան գրառումը