Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Մոնակոյից» կրած պարտությունը:
Հիշեցնենք, որ հյուրերն առավելության են հասել 1:3 հաշվով:
«Այս խաղում մենք չիրացրինք մեր պահերը և վատ խաղացինք պաշտպանությունում: Սա պարզապես սարսափելի երեկո էր: Երկրորդ և երրորդ գոլերը պաշտպանությունում ակնհայտ սխալի արդյունք էին: Մրցակիցը կազմակերպված թիմ էր և արժանի էր հաղթանակի: Սակայն մենք, միևնույնն է, պետք է առաջ գնանք և մեզանից կախված ամեն ինչ անենք»,- Վենգերի խոսքը մեջբերում է Sky Sports-ը: