ԱՄՆ-ի հարյուրավոր քաղաքացիներ կապեր են պահպանում ISIS-ի ահաբեկիչների հետ
ՄիջազգայինԱՄՆ ներկայացուցիչների պալատի տեղեկատվական կոմիտեի նախագահը տեղեկացրել է Սիրիայում ԴԱԻՇ-ի թաքֆիրական ահաբեկիչների և ԱՄՆ հարյուրավոր քաղաքացիների միջև եղած կապի մասին: Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը , Մայք Ռաջերզը,ով այդ երկրի ֆեդերալ ոստիկանությունում աշխատելու փորձ ունի, մտահոգություն է հայտնել Սիրիայում ԴԱԻՇ-ի անդամների և ԱՄՆ հարյուրավոր քաղաքացիների միջև պահպանվող կապերի կապակցությամբ: Նա այդ մասին ասել է.«Կան հարյուրավոր դեպքեր,որոնց ընթացքում մարդիկ առնվազն մեկ անգամ այցելել են Սիրիա և կապեր են պահպանել ԴԱԻՇ-ի հետ : Այդ հարյուրավոր մարդկանցից ոմանք վերադարձել են ԱՄՆ ,իսկ ոմանք էլ մեկնելեն Եվրոպա»: Ավելի վաղ, ԱՄՆ պետքարտուղարության հաշվարկումների համաձայն՝ ավելի քան հարյուր ամերիկացիներ մեկնել են Սիրիա ու միացել են ԴԱԻՇ-ի նման ծայրահեղական խմբերին: «ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման նկատմամբ որոշակի ծրագիր չունենալը ցույց է տալիս որ Բարաք Օբամայի արտաքին քաղաքականությունը խնդիրներ ունի»-հավելել է Մայք Ռաջերզը: