Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Շալկեի» դեմ կայանալիք հանդիպմանը:
«Շալկեն» վերածվել է իսկական մեքենայի, որը հասնում է իրեն անհրաժեշտ արդյունքին: Մենք պետք է զսպվածություն ցուցաբերենք, սակայն դրա հետ մեկտեղ չպետք է քնենք դաշտում»,- մարզչի խոսքը մեջբերում է Goal.com-ը:
Անդրադառնալով Սոկրատիսի վնասվածքին՝ Կլոպը հավելել է, որ ֆուտբոլիստի մասնակցությունը խաղին անհնար չէ:
Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի կունենա շաբաթ օրը: