Երևան, 14.Մայիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ» «Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ» Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ» Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ» Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ» Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ» Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ» Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները Տավուշի մարզում շարունակվում են․ հաջորդ կանգառը՝ Իջևանում Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է


Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեն նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում. Տաթև Հովակիմյան

Lifestyle
Life.Panorama.am-ի այսօրվա հյուրը Տաթև Հովակիմյանն է: Երիտասարդ դերասանուհի, ով վերջերս նշեց իր դեբյուտը կինոաշխարհում՝ նկարահանվելով «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմում՝ իրական հերոսուհու կերպարում: -Օրեր առաջ «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան եղավ: Որպես ֆիլմի հերոսուհի, գո՞հ եք Ձեր խաղից: -Այդ հարցին երբեք չեմ կարող պատասխանել: Իրական գնահատական կարող են տալ միայն հանդիսատեսն ու ռեժիսորը: Միայն կարող եմ ասել, որ շատ հաջողված, գեղեցիկ ֆիլմ է: Այն մեծ քայլ էր հայկական կինոարտադրության մեջ: -Տաթև, մեծամասամբ դերասաններն իրենց կարիերան սկսում են փոքրիկ, էպիզոդիկ դերերից: Դժվար և պարտավորեցնող չէ՞ր միանգամից ստանձնել գլխավոր դեր: -Իհարկե, պարտավորեցնող է: Կարծում եմ, սա վարձատրություն էր աշխատանքիս դիմաց, քանի որ Թատերական ինստիտուտում սովորելուն զուգահեռ աշխատել եմ թատրոնում՝ առանց հանգստի… Ինձ թվում է, կարողացա հաղթահարել այն բոլոր խնդիրները, որոնք ֆիլմում դրված էին իմ առջև: Ճիշտ դերասանական կրթությունն օգնում է: Ինձ համար անսովոր էր կամերայի հետ աշխատելը, բայց մեկ շաբաթից ընտելացա: Գիտեք, տարբերությունը նրանում է, որ թատրոնում  շատ էմոցիա կարող ես տալ, իսկ տեսախցիկը կեղծ է ընդունում, երբ շատ էմոցիա ես տալիս: -Ընդամենը մեկ-երկու ամիս առաջ Տաթև Հովակիմյան դերասանուհուն շատ քչերն էին ճանաչում: Այսօր Ձեզ բոլորը գիտեն: Ֆիլմից հետո ի՞նչ փոխվեց Ձեր կյանքում: -Ավելի լայն հասարակությանն ես ծանոթ դառնում, քեզ ճանաչում են, ինչն առավել շատ է պարտավորեցնում: Կյանքում ապրում եմ իմ սովորական առօրյայով: Ինչ վերաբերում է փոփոխությանը, ապա ասեմ, որ այս հարցազրույցն արդեն իսկ փոփոխություն է ինձ համար, սա նորություն է իմ կյանքում: Հուսով եմ, երբեք ինքս իմ մեջ բացասական փոփոխություններ չեմ հայտնաբերի: Հետաքրքիր է, երբ մարդիկ քեզ ճանաչում են, հարցեր են տալիս գործիդ հետ կապված, հետաքրքրվում են քո աշխատանքով: Ես սիրում եմ, որ մարդիկ քննարկում են քո աշխատանքը, և ոչ թե արտաքին տվյալներդ, կյանքդ: -Դուք արդեն մի աշխարհ եք ոտք դրել, որտեղ դժվար կլինի խուսափել հետաքրքրասեր հայացքներից: -Գիտեմ , բայց կփորձեմ սահմաններ գծել աշխատանքի ու անձնական կյանքի միջև… -Վախ կա՞, որ կարող է «աստղային հիվանդություն»-ը Ձեզ էլ այցելել: -Շատ ճիշտ ու հանճարեղ խոսք կա. «Երբեք մի ասա երբեք»… Բայց վստահ եմ իմ դաստիարակության վրա: Ի վերջո, այս փոքրիկ Հայաստանում գեղեցիկ չի հնչում որևէ մեկի համար օգտագործել «աստղ» բառը: Անձամբ ես այդ բառից ամաչում եմ, կոմպլեքսավորվում և չեմ էլ ցանկանում մտածել այդ «հիվանդության» մասին: -Միգուցե նման «հիվանդություն» չկա՞ տարածված, այլ այն մարդիկ, ովքեր չեն կարողանում շփման եզրեր գտնել հայտնիների հետ, դա վերագրում են նրանց «աստղային» պահվածքո՞վ: -Համաձայն եմ, նման բան կա: Գիտեք, երբ վրա է հասնում հաջողությունը, զարմանում ես «կորած» մարդկանց վերաբերմունքից, ովքեր միանգամից հայտնվում են կողքիդ: Եվ եթե չես ցանկանում իրենց հետ չփվել, դա վերագրում են «աստղային հիվանդության»-ը: Բայց մարդը մեկուսանում է նրանցից, քանի որ չի հասկանում, չի ընդունում վերաբերմունքի փոփոխության պատճառը: -Այս մեկ ամսվա ընթացքում նման «կորած» մարդիկ հայտնվե՞լ են Ձեր կողքին: -Այո: -Եվ ինչպես եք արձագանքե՞լ: -Ամեն ինչ հասկանալով, բայց՝ «ջան-ջիգյարով»: Շատ եմ սիրում մարդկանց: Ոչինչ, մարդու բնավորությունը, տեսակն է այդպիսին: -Թեև «աստղեր» չունենք, բայց շատ լավ հայ դերասաններ ունենք: Ո՞ւմ հետ կցանկանայիք հայտնվել նկարահանման հրապարակում: -Առաջին հերթին իմ վարպետի՝ Դավիթ Հակոբյանի: Շատ կցանկանամ նկարահանվել Միքայել Պողոսյանի, Արման Նավասարդյանի,  միանշանակ՝ Հրանտ Թոխատյանի հետ: Շատ լավ դերասան-դերասանուհիներ ունենք, որոնք արժանի են Հայաստանը ներկայացնել նաև դրսում: -Արդեն իսկ ունե՞ք նոր առաջարկներ: -Ճիշտն ասած՝ այս տարի ավարտում եմ ինստիտուտը, այժմ զբաղված եմ դիպլոմային աշխատանքով: Բայց ունեմ առաջարկներ գեղարվեստական ֆիլմերից: Դեռևս չեմ կարող փակագծեր բացել: Հուսով եմ, առաջիկայում այդ մասին կխոսենք: -Հնարավո՞ր է Ձեզ տեսնենք նաև հեռուստասերիալում: -Չեմ կարծում, ես ինձ դեռևս չեմ պատկերացնում սերիալում: Մինչև ուսանող դառնալս մի քանի նախագծերում հայտնվել եմ, բայց երբ ընդունվեցի Թատերական ինստիտուտ, ինքս հրաժարվեցի նկարահանվել սերիալներում: -Դժվա՞ր է նկարահանման հրապարակում հայտնվել փորձառու խաղընկերների հետ: Ո՞ւմ հետ էր ավելի հեշտ աշխատելը: -Նախ ասեմ, որ շատ մեծ հաճույքով եմ աշխատել Տիգրան Մակարյանի հետ: Նա տաղանդավոր դերասան է, կցանկանամ հետագայում էլ նրան տեսնել լավ ֆիլմերում: Արժանի դերասան է, ում հետ մեծ սիրով աշխատել եմ բոլոր տեսարաններում: Նաև ասեմ ինձանից տարիքով մեծ դերասանների մասին. հպարտ եմ, որ նկարահանվել եմ շատ սիրված Լուիզա Ղամբարյանի և Սերժ Ավետիքյանի հետ: Անկախ նրանից, թե վաղը ինչ խաղընկերներ կունենամ, ինչ ֆիլմում կխաղամ, միշտ կհիշեմ այս մարդկանց, ովքեր իմ դեբյուտի ժամանակ օգնել են ինձ նկարահանման հրապարակում՝ հասկանալու դերասանական արվեստը՝ ֆիլմում: -Տաթև, ֆիլմի տեսարաններից մեկը՝ համբույրի տեսարանը, բավական ժամանակ քննարկվող թեմա էր դարձել, քանի որ հայկական ֆիլմերում քիչ հանդիպող երևույթ է: Երբ սցենարին ծանոթացաք, հեշտությա՞մբ համաձայեցիք, թե՞ համոզեցին: -Համոզելու բացարձակ խնդիր չի եղել: Դա իմ աշխատանքն է, որը ես սիրում եմ: Համբույրը սիրահար զույգերի համար բնական երևույթ է: Ես այնտեղ Արևիկն եմ, ով սիրում է, սիրված է: Երբ սցենարը կարդացել եմ, հուզվել եմ բուն պատմությունից և ոչ թե սևեռվել, թե քանի տեսարանում պետք է համբուրվեմ: Ինձ համար տարօրինակ է, որ հանդիսատեսն ուշադրություն է դարձնում ու քննարկում համբույրի տեսարանները՝ մոռանալով խաղն ու ֆիլմի ասելիքը: Գուցե ես դեռ չեմ հասկանում, ինչ-որ վատ բան ենք արել, չգիտեմ: -Հայաստանում դերասանուհինները մեծամասամբ հրաժարվում են նման տեսարաններից: -Ներեցեք, բայց ես նման «դերասանուհիների» անունները չակերտների մեջ կգրեմ: Չեմ պատկերացնում։ -Կողմնակի խոսակցություններից չե՞ք վախենում: -Ոչ: Ես բոլորի կարծիքը կարևորում եմ, լսում ու շնորհակալություն հայտնում: Բայց կան մարդիկ, որոնց կարծիքն ինձ համար ամենակարևորն է: Գիտեմ, որ նրանք օբեկտիվ են: Նրանցից մեկն իմ վարպետն է՝ Դավիթ Հակոբյանը, մեծ վարպետ Հրաչյա Գասպարյանը և շատ այլ մարդիկ: Իհարկե, ընդհանուր արձագանքներին հետևում եմ, որպես դերասանուհի ինձ հետաքրքիր է, բայց դրանից ներսումս ոչինչ չի փոխվում: Շնորհակալ եմ և լավ խոսքերի, և վատ խոսքերի համար: -Իսկ ընտանիքի անդամնե՞րն ինչպես արձագանքեցին: -Ծնողներս միշտ աջակցում են, կողքիս են: Հավանաբար բոլորին կհետաքրքրի՝ ֆիլմը դիտե՞լ է հայրս: Այո, և նա այն գիտակից մարդկանցից մեկն է, ով հասկանում է, որ ես դերասանուհի եմ: Նա շատ է սիրում ֆիլմեր նայել: Ասեմ, որ համբույրի տեսարանի թեմայով բացարձակ խոսակցություն չի եղել մեր տանը: Նա չի սիրում մանրամասնել իմ ոչ մի աշխատանք: Մայրս շատ ավելի հեշտ է արտահայտում իր կարծիքը, շատ գոհ ու հիացած էր: Իսկ հայրս դժվարությամբ է կարծիք հայտնում: Նույնիսկ թատրոնում առաջին անգամ ինձ տեսնելուց հետո չէր ցանկանում հետս խոսել: Երբ ֆիլմը նայելուց հետո ժպիտով տուն եկավ, հասկացա, որ դրական կարծիք ունի: Մայրիկիս միայն ասել է՝ նորմալ է: Իսկ հայրիկիս ասած նորմալն արդեն իսկ շատ լավ է: -Վստահ եմ, որ Ձեր պրոֆեսիոնալության, տեսարաններից չխուսափելու շնորհիվ այսուհետ ֆիլմերում շատ առաջարկ կունենաք՝ նման տեսարաններով: Պատրա՞ստ եք: -Սա մինչ այսօր հնչեցրած ամենաբարդ հարցերից էր, անակնկալի եկա… Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեն նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ կհրաժարվեմ: Իսկ եթե սցենարը կարդամ ու հասկանամ, որ գեղեցիկ պատմություն է, ասելիք ունի և հուզող է՝ ինչպես այս ֆիլմը, ապա երբեք չեմ հավատա, որ ինձ միայն համբույր խաղալու համար են հրավիրել: Ցանկանում եմ հավատալ, որ ինչ առաջարկ էլ ստանամ, դա կլինի իմ դերասանուհի տեսակի, խաղի համար: Շատերը կարծում են, որ ինձ այս ֆիլմում ընդգրկեցին հենց բաց տեսարաններում խաղալու պատճառով: Բայց իմ և ռեժիսոր Ելենա Արշակյանի մեջ երբեք նման խոսակցություն չի եղել: -Տաթև, գիտեմ, որ հանդիպել եք Ձեր կերտած իրական հերոսուհուն: Իսկապե՞ս Արևիկ է անունը: -Ոչ, Արևիկ չէ… Այս հանդիպման մասին խոսել չեմ սիրում: Մեր խոսակցությունը միշտ կմնա իմ ներսում, իմ սեփականությունը: -Ֆիլմում Ձեզ առավել շատ ո՞ր հատվածն է հուզել: -Բոլոր տեսարանները շատ հուզիչ են: Հոգեբանական շատ ծանր տեսարաններ ենք ունեցել: Ինձ համար ամենասարսափելի տեսարանը ֆիլմի վերջում ինքնաթիռի բախումն է: Այդ պահին իմ աչքի առաջ գալիս է ոչ թե մեկ տղա՝ երկու ճակատագիր, այլ 113 հոգու ճակատագիր: Կյանքեր, որոնք կիսատ մնացին… -Իսկ Ձեր համար ո՞ր տեսարանում նկարահանվելն էր առավել բարդ: -Շատ բարդ էր հոկտեմբեր ամսին -5 աստիճանի պայմաններում նկարահանվել Սևանում՝ ջրերի մեջ, ժայռի վրա: Բայց այդ պահին չեմ զգացել բարդությունները: Մտածում էի տեսարանների վերապրման ու սպասելիքների արդարացման մասին: -Կպատմե՞ք Ձեր ընտանիքի մասին: -Հայրս ունի սեփական վարսավիրանոց, որտեղ նաև որպես վարսահարդար է աշխատում: Մայրս մասնագիտությամբ բուժքույր է: Քույրս ինձանից մեծ է 4 տարի, աշխատում է որպես դիմահարդար: -Շատերին կհետաքրքրի՝ սիրահարվա՞ծ եք: -Փորձում եմ արդեն իսկ սահման գծել, որ երբևէ անձնական հարցերի չպատասխանեմ (ժպտում է)… Այս անգամ կասեմ՝ ոչ, չկա իմ կյանքում ինչ-որ մեկը, բայց լինելու դեպքում էլ չեմ «հայտարարի»: -Ի՞նչ նախասիրություններ ունեք: -Շատ եմ սիրում պարել: Ինքս էլ զբաղվել եմ պարելով: -Նորից վերադառնանք ֆիլմին. «Անավարտ թռիչք»-ն ասելիքն ամբողջությամբ տեղ հասցրե՞ց, թե անավարտ բաներ մնացին: -Անավարտ ոչինչ չի թողել. կարծում եմ: Դրա ապացույցն այն է, որ պրեմիերային հաջորդող դիտումներից հետո էլ մարդիկ ոտքի վրա ծափահարում ու հուզված դուրս էին գալիս կինոդահլիճից: Մեկ հոգու պատմության մեջ բացեց 113-ի պատմությունը: Նրանցից յուրաքանչյուրը մեր մեջ ինչ-որ բան է թողել: -Բոլորի հարազատնե՞րն են եկել ֆիլմի դիտմանը: -Շատ հարազատներ են եկել, ընտանիքի անդամներ: Երբ ինձ մոտենում, գեղեցիկ խոսքեր էին ասում, շատ էի հուզվում, գլուխս կախում էի, քանի որ ինձ մեղավոր էի զգում… -Ինչպիսին էր Ձեր արձագանքը, երբ մեծ էկրաններին առաջին անգամ տեսաք ֆիլմը: -Գրկել եմ Ելենա Արշակյանի, արտասվել ու դահլիճից դուրս եկել… Չեմ կարողացել անգամ շնորհավոր բառն ասել: Դժվար է։
Նոր կրքեր «Պատանի երաժիշտների դասական Եվրատեսիլ» մրցույթի շուրջ. «Փաստ»Անկախ բոլոր խնդիրներից՝ իմ կոչն ու հորդորը բոլոր համայնքներում մեկն է․ միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան. Գագիկ ԾառուկյանԷրդողանը, Լուկաշենկոն, Ալիևը Հայաստանի ընտրություններում. Էդմոն Մարուքյան Ստակեղծիքի «ծաղկաքաղ». խոսումներից՝ ուրացում. «Փաստ»«Չմասնակցել ընտրություններին՝ նշանակում է ընտրել Նիկոլ Փաշինյանին». «Փաստ»Անկառավարելի գնաճը հարվածում է բոլորին. «Փաստ»Սոցիալական ծախսերի շրջանակը կընդլայնվի. փոփոխություններ Հարկային օրենսգրքում. «Փաստ»Ո՞վ է ընտրողը. ընտրությունն սկսվում է ոչ թե քվեախցիկում, այլ մարդու ներսում. «Փաստ»Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Ահազանգում է ԴՕԿ կուսակցության պատգամավորության թեկնածու Նառա ԳևորգյանըՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Դեմ ենք, որ լինի որևէ ուժ, որն ունենա այսօրվա պես բացարձակ իշխանություն․ Էդմոն Մարուքյան«Պետք է կանգնեցնենք մեր երկիրը անդունդի եզրին հասցրած այս թույլ, անիմաստ իշխանությանը». Սամվել Կարապետյան (տեսանյութ)«Ուժեղ Հայաստան» -ի քարոզարշավին Դիլիջանի անձրևն էլ չի կարող խանգարելՌոբերտ Քոչարյանի հետ մասնակցել եմ պատերազմին և վստահ եմ նրա վրա․ քաղաքացիՀրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. Պեսկով«Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավը Երևանի Նոր Նորք վարչական շրջանումՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետՓաշինյանը Արցախից բացի ավելի վտանգավոր բաներ է արել, մենք կամաց-կամաց ամեն ինչ բացահայտելու ենք․ Սամվել ԿարապետյանԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա Մշակույթի գործիչները միանում են Ուժեղ Հայաստանին․ Արման Նավասարդյանը ընտրում է փոփոխությունըՄեզ ոչ մի ասֆալտ պետք չէ, եթե այս հողերի վրա հայեր չեն ապրելու, իսկ նոր ճանապարհներով անարգել երթևեկելու են ադրբեջանցիները. ԿարապետյանՄենք պետք է ապահովենք հասարակության բարեկեցությունը, մենք միասին պետք է արձանագրենք Հայ ժողովրդի հաղթանակը. Արամ ՎարդևանյանՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Մենք ձեզ հետ պետք է Սևանա լիճը դարձնենք մեծ տնտեսական գործունեություն ունեցող հիմնարկ. Սամվել Կարապետյանը` Գեղարքունիքի մարզի բնակիչների հետ հանդիպմանը Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Փոփոխությանը ոչինչ չի կարող խանգարել. «Ուժեղ Հայաստան»«Հիստերիայի մեջ է, կարող է լացել, ծնկի գալ, մեր ուժն է նրան ծնկի բերելու»․ Սամվել Կարապետյան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Իշխանափոխության բանաձևը. ելույթս Գավառ քաղաքում․ Էդմոն ՄարուքյանՖլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՆարեկ Կարապետյանի և «ուժեղ» թիմի այցը Դիլիջանի «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակԻջևանցիներ ջան, ձեր բարբառի նման քաղցր եք դուք․ մի քանի բացառություն հաշվի չառած․ Նարեկ ԿարապետյանՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտՍիրելի դիլիջանցիներ, եղանակային պայմանների պատճառով մեր այսօրվա համերգային ծրագիրը հետաձգվում է․ «Ուժեղ Հայաստան»Խոստովանիր,որ Սև լճի բանակցություններում քո հովանավորությամբ թուրքերը հետ չէին քաշվում․ Արշակ ԿարապետյանՍամվել Կարապետյանի հանդիպումը Գեղարքունիքի մարզի բնակիչների հետԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԹույլ չեն տալու երկիրը գնա նախկին բարքերին․ մենք դա բացառում ենք և դրա երաշխավորն ենք․ Էդմոն ՄարուքյանԻջևանում Նարեկ Կարապետյանը հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակինՈւմ անունն էլ լինի՝ հարցը մեկն է․ ուր են տանում Հայաստանը. Մհեր ԱվետիսյանՄեծ ակնկալիքներ ունեմ Ռոբերտ Քոչարյանից, որ հետ կբերի մեր Արցախը և տեր կկանգնի Հայաստան աշխարհին․ քաղաքացի Նարեկ Կարապետյանը Իջևանում և Հաղարծինում ջերմ շփվում է քաղաքացիների հետԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYT«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները Իջևանում ենԺողովուրդը իշխանությունը կտա արժանիներին․ Ավետիք Չալաբյան