Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մաքս Կրուզեն հայտնվել է Դորտմունդի «Բորուսիայի» ուշադրության կենտրոնում. տեղեկացնում է Bild-ը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 26-ամյա ֆուտբոլիստին ցանկանում է ձեռք բերել նաև «Շալկեն»:
Ընթացիկ մրցաշրջանում Կրուզեն մասնակցել է 28 խաղի, հեղինակել 7 գոլ և կատարել 6 արդյունավետ փոխանցում: