Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը քննադատել է ռուս քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի «նողկալի» սպանությունը, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի հայտարարությանը:
Ֆրանսիայի առաջնորդի խոսքով՝ Բորիս Նեմցովը «ժողովրդավարության անխոնջ պաշտպանն էր»: