ՌԴ ոստիկանությունը հայտնաբերել է Բորիս Նեմցովի մարդասպանների մեքենան, հաղորդում է REN TV-ն:
Այժմ քննիչներն ու փորձագետները քննում են ավտոմեքենան: Մեքենայի սրահում հայտնաբերված կենսաբանական մասնիկները կարող են օգնել մարդասպանների ինքնությունը պարզելու գործում:
Ինչպես արդեն հաղորդել է REN TV-ն, մարդասպանների ավտոմեքենան արձանագրել են վերահսկողության տեսախցիկները: Բացի այդ, մեքենան տեսել է նաև 23-ամյա մոդել Աննա Դուրիցկայան, ում աչքի առջև տեղի է ունեցել սպանությունը:
Նա չի կարողացել հիշել մարդասպանների ավտոմեքենայի համարները, քանի որ ցնցված է եղել պատահածից: