Nature-ը գրում է, որ ամերիկյան փորձարարական Zmapp պրեպարատը, որ ստեղծվել է Էբոլա տենդի բուժման համար, այժմ փորձարկումների փուլում է: Ինչպես հաղորդում է ԱՀԿ-ն փորձարկումները մակակա կապիկների վրա ցույց է տվել հարյուրտոկոսանոց դրական արդյունք ներառյալ նաև տենդի դրսևորման ուշ փուլերի դեպքում բուժման մեջ: ԱՀԿ-ն սա կարևոր առաջընթաց քայլ է համարել: Նշվում է, որ բուժանյութը պատրաստելիս մանրամասնորեն ուսումնասիրվել է տենդի հարուցիչ վիրուսը և վերջինիս վրա տարբեր հակամարմինների համակցությունների ազդեցությունը, որոնցից երեք համակցություններ էլ դրվել են Zmapp պրեպարատի մեջ: Փորձարկման ենթարկված 18 վարակակիր կապիկներ այս պահին բուժվել են, սակայն փորձարկումները կշարունակվեն մինչ լիակատար վստահությունը, որ այն ճիշտ բուժանյութ է, ապա միայն անցում կկատարվի մարդկանց վրա ու կներդրվի արդեն բուժօգնության համար: