Արդեն տեղեկացրել ենք, որ Գերմանիայի առաջնության 23-րդ տուրում «Բորուսսիան» 3:0 հաշվով առավելության է հասել «Շալկե 04»-ի նկատմամբ:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաշալի հանդիպում անցկացրեց` գոլային փոխանցում կատարելով Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին և դառնալով գոլի հեղինակ: Դորտմունդցիների երրորդ գոլը խփեց Մարկո Ռոյսը: «Բորուսսիայի»` Twitter-ի պաշտոնական էջը հրապարակել է ստորև ներկայացված լուսանկարը և շնորհակալություն է հայտնել օրվա հերոսներին: