Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Խոսե Ռեյնան կարող է կարիերան շարունակել Ա Սերիայի ակումբներից մեկում։ Ինչպես հաղորդում է «Sky Sport Italia»-ն, 32-ամյա իսպանացի դարպասապահը հիասթափված է մյունխենյան ակումբում խաղային պրակտիկայի պակասից, որի հիմնական դարպասապահի պարտականությունները կատարում է Մանուել Նոյերը։
Աղբյոիրը կարծում է, որ Ռեյնան կարող է վերադառնալ «Նապոլի», որի կազմում հանդես է եկել մինչև «Բավարիա» տեղափոխությունը։ Դարպասապահի համար մեկ այլ տարբերակ կարող է լինել «Ինտերը»։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» նախկին դարպասապահը անցյալ մրցաշրջանում Ա Սերիայում մասնակցել է 30 հանդիպման և բաց թողել 29 գոլ։