ИТАР-ТАСС-ը գրում է, որ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենն այսօր հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի պատրաստվում լուծարել ՆԱՏՕ-ՌԴ փոխհարաբերությունների հիմնարար փաստաթուղթը և կշարունակի առաջնորդվել դրանով: Միաժամանակ դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է հետագայում ևս սերտացնել իր հարաբերությունները Կիևի հետ, եթե Կիևի իշխանությունները փոխեն իրենց արտադաշինքային կարգավիճակի հանդեպ ունեցած հավակնությունները: