Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիին փոխադրող ուղղաթիռը մարտի 2-ին հարկադրական վայրէջք է կատարել Արեցո քաղաքից ոչ հեռու գտնվող մարզադաշտում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Կառավարության ղեկավարն առավոտյան ուղղաթիռով իր հայրենի Ֆլորենցիա քաղաքից մեկնել է Հռոմ, սակայն թռիչքից մի քանի րոպե անց վարչապետի ուղղաթիռը հարկադրված է եղել վայրէջք կատարել:
Ansa գործակալության հաղորդման համաձայն՝ թռիչքն ընդհատվել է մեխանիկական անսարքության պատճառով, մինչդեռ Il Messaggero թերթի տվյալներով, պատճառը վատ եղանակն է եղել:
Այն բանից հետո, երբ ուղղաթիռը առանց խնդիրների վայրէջք է կատարել Արեցոյի մերձակա Բադիա ալ Պինո վայրի մարզադաշտում, Ռենցին ավտոմեքենա է նստել, որով էլ ի վերջո հասել է Իտալիայի մայրաքաղաք, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: