Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Գասպարյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է դիմում Ռուստամ Գասպարյանից՝ կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ»,- ասաց Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Orer.am-ը տեղեկացրել էր, որ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ ո՛չ կուսակցությունը, ո՛չ խմբակցությունը Ռուստամ Գասպարյանից նման դիմում չի ստացել: