Վրաստանը ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին ոչ թե Ռուսաստանի դեմ պատերազմ սկսելու, այլ այն ավարտելու համար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին` ԱՄՆ Ջորջթաունի համալսարանում ելույթի ժամանակ, փոխանցում է «Грузия Onlin9-ը:
Վրացական «Ամերիկայի ձայնի» խմբագրության տեղեկատվության համաձայն` Վրաստանի օրենսդիր մարմնի խոսնակը քննարկել է Վրաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները` ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկությունը, Ռուսաստանից եկող սպառնալիքները և լարիի տատանումները և նշել, որ Վաշինգտոն իր այցի նպատակն է համոզել ամերիկացի գործընկերներին, որ Վրաստանը հուսալի գործընկեր է:
Ուսուպաշվիլին անդրադարձել է նաև Ուկրաինայի հակամարտությանը և նշել, որ այդ հակամարտությունը 2008-ին Վրաստանի պատերազմի շարունակությունն է: