ՀՀ Ազգային ժողովի աջակցությամբ «Օգնիր եզդիներին» հասարակական նախաձեռնությունը սեպտեմբերի 4-ին, խորհրդարանի այգում կազմակերպում է բարեգործական համերգ՝ եզդի ժողովրդին զորակցելու նպատակով:
«Արմենպրես»-ին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնել են, որ համերգին մասնակցելու են Արտո Թունջբոյաջյանը, Aram mp3-ը, «Ոստան հայոց», «Բամբիռ», Dorians, Empyray, The beautified project խմբերը: