Նորվեգիան 1 մլն եվրո կհատկացնի Ուկրաինային` որպես հումանիտար օգնություն: Ինչպես հայտնում է Газета.Ru-ն՝ այս մասին հաղորդվում է Norsk Rikskringkasting կայքում:
Նման հայտարարությամբ հանդես է եկել Նորվեգիայի ԱԳ նախարար Բերգե Բրենդեն: Բրենդեի խոսքով՝ Ուկրաինայի ներսում փախստականների թիվը կազմում է 150 000, որոնց բոլորին հումանիտար օգնություն է անհրաժեշտ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ նորվեգացի նախարարները սեպտեմբերի 1-ին պաշտոնական այցով կմեկնեն Կիև: