Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Գերմանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Դրեզդենի «Դինամոյի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակից հետո, նշել է.
«Ես գոհ եմ: Երբեմն կարող էինք պարզ և խելացի գործել: Խոտածածկի տեսանկյունից ֆուտբոլիստների համար բարդ էր: Սակայն եթե 90 րոպեների ավարտին թիմը հաղթում է 2:0 հաշվով, ապա ամեն ինչ կարգին է»,- Կլոպի խոսքը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:
Անդրադառնալով վնասվածք ստացած Մարկո Ռոյսին՝ դորտմունդյան թիմի գլխավոր մարզիչը հավելել է.
«Եթե Ռոյսի մոտ թեթև վնասվածք է, ապա երեկոն ստացված է: Բարկացել էի, քանի որ ինձ թվաց, թե կոտրվածք է»: