Պեկինը մտադիր է այս տարի իր ռազմական ծախսերն ավելացնել 10 տոկոսով: Այսպիսով, Չինաստանի ռազմական բյուջեն կկազմի տարեկան 145 միլիարդ դոլար հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
ՉԺՀ-ի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ լրացուցիչ միջոցները կօգտագործվեն բանակի արդիականացման նպատակով:
Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Չինաստանը փողերը ներդնում է ռազմարդյունաբերական համալիրի այնպիսի բարձրտեխնոլոգիական բնագավառներում, ինչպիսիք են սուզանավերի և անտեսանելի ինքնաթիռների կառուցումը, իսկ իրական ռազմական բյուջեն շատ անգամ ավելի մեծ է հայտարարվածից: