Ուկրաինայի հարավ-արևելքում ԵԱՀԿ առաքելությունը դեռևս չի կարողանում հաստատել շփման գծից հրետանու դուրսբերումը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Այս մասին հայտարարել է առաքելության ներկայացուցիչ Մայքլ Բոչուրկիվը:
Բացի այդ, նա հայտարարել է Դոնեցկի օդանավակայանի զանգվածային ռմբակոծության մասին: