Դավիթ Ասատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Անզեն աչքով էլ երևում է որ, քաղաքական վերջին զարգացումները մեկ կենտրոնից են ղեկավարվում և այդ կենտրոնը Բաղրամյան 26 է: Ո՞րն է նպատակը, ինչո՞ւ է վերջնականապես ոչնչացվում ընդդիմություն կոչված երևույթը մեր երկրում: Պարզից էլ պարզ է որ այս ընդդիմություն ոչ մի անգամ խնդիր կամ մտահոգություն չի եղել իշխող վարչախմբի համար, ընդհակառակը այն միշտ եղել է վերահսկելի:
Վերջին քաղաքական երևույթները ունեն մեկ նպատակ, սպանել մարդկանց մեջ պայքարելու, ինչ-որ բան փոխելու ցանկությունը: Հայաստանում շատերը իրենց հույսը կապում էին ՀԱԿ-ի հետ, ի դեմս Լևոն Տեր Պետրոսյանի, մի ստվար զանգված հույսը դրել էր ԲՀԿ- վրա, ի դեմս Գագիկ Ծառուկյան:
Ի՞նչ ունենք այսօր: Ժողովուրդ, որը ևս մեկ անգամ ասաց.-Սաղ սուտ է, սաղ նույնն են, իմաստ չկա, ո՞ւմ դեմ պայքարես, բոլորն էլ Ծախված են: Այսինքն եթե վերցնենք <<Սահմանադրական փոփոխությունները>> որպես գործող վարչախմբի այսօրվա գլխավոր նպատակ, ապա ընդդիմությունը դարձավ մատաղ՝ այդ մեծ նպատակի ճանապարհին, քանի որ ոչ իրական ոչ կառավարվող ընդդիմադիր ճակատների կարիք չի լինի այդ փոփոխություններից հետո: Կարճ ասած ըննդիմությանը զոհելով իշխանությունը հեշտացրեց իր գործը, Ժողովրդին հասկացնելով իր գերհզոր լինելը... Այս ամենից հետո դժվար է պատկերացնել թե որքանով հնարավոր կլինի Ժողովրդական ընդվզում բարձրացնել <<Սահմանադրական փոփոխություններ>>-ի դեմ :