Նիդերլանդների հավաքականի նախկին մարզիչ Պատրիկ Կլյուվերտը չորեքշաբթի օրը ստացել է Կյուրասաոյի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը, հայտնում է Orer.am-ը։
38-ամյա Կլյուվերտը, ով Նիդերլանդների հավաքականում աշխատել է որպես Լուի վան Գալի օգնական, 2014թ․-ի աշխարհի առաջնությանը օգնել է թիմին հասցնել երրորդ հորիզոնական։ Նրա ղեկավարմամբ Կյուրասաոյի հավաքականը կփորձի նվաճել 2018-ին Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության ուղեգիր։
Այժմ Կյուրասաոն ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 160-րդ հորիզոնականը։ Հավաքականը, չկարողանալով հաղթահարել աշխարհի առաջնության որակավորման երկրորդ փուլը ԿՈՆԿԱԿԱՖ գոտում, F խմբում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը՝ առաջ թողնելով Հաիթիին և Անտիգուային և Բարբուդային։ Կյուրասաոն մարտի 27-ին և 31-ին աշխարհի առաջնության որակավորման 3-րդ փուլի շրջանակներում կմրցի ընդդեմ Մոնտսերատի։
Աշոտ Մնացականյան