Մանչեսթեր Յունայթեդի կիսապաշտպան Մայքլ Կարիկը դարձել է իտալական Միլանի տրանսֆերային թիրախներից մեկը: Այս մասին հայտնում է Orer.am-ը:33-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը սպառվում է մրցաշրջանի ավարտից հետո, որից հետո անգլիացին կդառնա ազատ գործակալ: Վերջին տեղեկությունների համաձայն1` Յունայթեդը և Կարիկը փորձում են համաձայնության գալ պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն արդյունքը դեռ բացասական է: Ինչպես հայտնում է «Calciomercato News»-ը, Ադրիանո Գալիանին, ով համարվում է այդ գործի մեծ պրոֆեսիոնալ, պատրաստվում է առաջարկություն անել կիսապաշտպանին:Աշոտ Մնացականյան