Պալերմոյի հարձակվող Պաուլո Դիբալան կատակել է, որ պատրաստ է լողալով գնալ Բարսելոնա, եթե առաջարկություն ստանա կատալոնական ակումբից: Այս մասին հայտնում է Orer.am-ը:
Դիբալայի հիանալի մարզավիճակը մեծ հետաքրքրություն է առաջացրել Մանչեսթեր Յունայթեդի և Յուվենթուսի մոտ, սակայն 21-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ մոտ ապագայում կցանկանար տեղափոխվել Բարսելոնա: «Լողալով կգնայի Բարսելոնա, եթե առաջարկություն ստանայի: Լողազգեստս փոխելու կարիք էլ չի լինի, կարող եմ միանգամից Միջերկրական ծովով անցնել»,- կատակել է Դիբալան:Աշոտ Մնացականյան