Orer.am-ը հայտնում է, որ 22-ամյա ֆուտբոլիստը, ով Ա Սերիայի վերջին 2 մրցաշրջաններում դարձել է ընդամենը 2 գոլի հեղինակ, հնարավոր է լքի իտալական ակումբը:
Տեղեկություններին մեծ ուշադրություն են դարձրել Պրեմիեր լիգայի ակումբները, այդ թվում Արսենալը և Տոտենհեմը, որոնք պատրաստ են ձեռք բերել իտալացուն: Էլ Շարավին, ով Իտալիայի ազգային հավաքականում անցկացրել է 10 հանդիպում, Միլան է տեղափոխվել Ճենովայից 2011-ին: 2012/13 մրցաշրջանում Շարավին դարձել է թիմի լավագույն ռմբարկուն՝ դառնալով 19 գոլի հեղինակ:
Աշոտ Մնացականյան