Հունաստանի առաջնության բարձրագույն դիվիզիոնի՝ Սուպեր լիգայի հանդիպումներն այս շաբաթ կվերսկսվեն, սակայն՝ փակ դռների հետևում, հայտնում է Orer.am-ը։
Աթենքի դերբիի ժամանակ տեղի ունեցած պատահարներից հետո Հունաստանի կառավարությունը ժամանակավորապես կասեցրել էր խաղերը։ «Կառավարության որոշման համաձայն՝ այս շաբաթվա խաղերը կկայանան փակ դռների հետևում և առանց երկրպագուների։
Հաջորդ փուլի խաղերի համար այդ հարցը կվերանայվի։ Մենք այս հարցի շուրջ ունեցել ենք ծավալուն քննարկումներ և արդեն ունենք բռնիությունը կանխարգելելու ճանապարհային քարտեզ, որի միջոցառումներից մի քանիսը կիրագործվեն այս պահից սկսած, իսկ մնացածը՝ հաջորդ խաղաշրջանից, քանի որ ենթադրում են կարգապահական օրենսգրքի փոփոխություններ»,- լրագրողներին ասել է սպորտի նախարարի տեղակալ Ստավրոս Կոնտոնիսը։
Աշոտ Մնացականյան