Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Խամես Ռոդրիգեսը վնասվածքի պատճառով բաց կթողնի մարտի 22-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ հանդիպումը,- հայտնում է Orer.am-ը։
Կոլումբիացի ֆուտբոլիստը փետրվարի 4-ին «Սևիլիայի» դեմ խաղի ընթացքում ոտնաթաթի շրջանում ստացել էր վնասվածք և հաջորդ օրը ենթարկվել վիրահատության։ Բժիշկների մոտավոր կանխորոշմամբ՝ ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ միայն ապրիլի կեսին։
Աշոտ Մնացականյան