«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վնասվածք է ստացել Իսպանիայի գավաթի շրջանակներում «Վիլյառեալի» դեմ հանդիպման ժամանակ,- հայտնում է Orer.am-ը: 26-ամյա ֆուտբոլիստը հարված է ստացել ոտքին Տոմաս Պինայի կողմից և ստիպված է եղել լքել խաղադաշտը 40-րդ րոպեին: «Բարսելոնայի» պաշտոնական կայքի հաղորդմամբ Սերխիո Բուսկետսը վնասել է կոճը: Կիսապաշտպանը հինգշաբթի բժշկական զննում կանցնի, որից հետո հայտնի կդառնան նրա վերականգնման ժամկետները: Իսպանական լրատվամիջոցների գնահատականներով՝ ֆուտբոլիստը կարող է բաց թողնել 3-4 շաբաթ՝ ներառյալ «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի և «Էլ-Կլասիկոյոում» «Ռեալի» դեմ հանդիպումները:Աշոտ Մնացականյան