Փորձառու պաշտպան Միգել Տորրեսը նոր երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել Մալագայի հետ,- հայտնում է Orer.am-ը: 29-ամյա ֆուտբոլիստը, ով Օլիմպիակոսից Մալագա է տեղափոխվել անցյալ ամառ, իսպանական ակումբում հանդես կգա մինչև 2018թ: Իսպանիայի հավաքականի մինչև U21-ի նախկին ֆուտբոլիստը իր պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Մադրիդի Ռեալում, որից հետո հանդես եկել Խետաֆեյի և Օլիմպիակոսի կազմում:Աշոտ Մնացականյան