Հաշվի առնելով ԲՀԿ վերջին համագումարում Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը և կուսակցության վերակազմավորումը՝ ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ Գագիկ Մաթևոսյանը (Նոր Հաճնի քաղաքապետ) և Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասյանը դադարեցնում են կուսակցական գործունեությունը:
Վերջիններս կշարունակեն կատարել քաղաքապետի իրենց պարտականությունները:
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը ևս լքել են «Բարգավաճ Հայաստանը»` դադարեցնելով իրենց կուսակցական գործունեությունը: