Ուժեղ անձրևներն ու ջրհեղեղներն ստիպել են Արգենտինայի իշխանություններին մոտ 6000 մարդու տարհանել երկրի կենտրոնական շրջաններում: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Փրկարար ծառայությունների տվյալներով՝ անդադար անձրևների հետևանքով առնվազն մեկ մարդ է մահացել, ևս մեկը համարվում է անհետ կորած, նշում է La Segunda պորտալը:
Ամենամեծ վնասը կրել են Կորդոբա, Սանտա Ֆե, Սան Լուիս և Սանտյագո դել Էստերո նահանգները, սակայն մոտ ժամանակում կարող են տուժել նաև Սալտա, Չակո և Կորենտես նահանգները: