Եվրամիությունը երեք ամսից մինչև մեկ տարի ժամկետով երկարաձգել Է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա 17 մերձավորների դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել Էին մեկ տարի առաջ պետական միջոցների յուրացման մեղադրանքների կապակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկա յում Է ԵՄ-ի Պաշտոնական հանդեսի հրապարակումը: Հենց Յանուկովիչի ու ևս 13 հոգու նկատմամբ սահմանված պատժամիջոցները երկրաձգվել են մեկ տարով՝ մինչև 2016 թվականի մարտի 6-ը, չորս հոգու նկատմամբ՝ մինչև 2015 թվականի հունիսի 6-ը:
2014 թվականի մարտին ընդունված ցուցակում սկզբնապես ներառված Էր 18 մարդ, այնուհետև այն ընդլայնվեց մինչև 22: Այժմ ԵՄ-ն կրկին այն կրճատել Է մինչև 18: Ցուցակից հանվել են Ուկրաինայի Անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ալեքսանդր Յակիմենկոն, նախագահի նախկին խորհրդական Իգոր Կալինինը, Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովի որդին՝ Ալեքսեյը, և նախագահի վարչակազմի ղեկավարի նախկին տեղակալ Անդրեյ Պորտնովը: