Քիչ առաջ Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնի դահլիճում ավարտվեց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի փակ հանդիպումը թիմակիցների հետ, որի ընթացքում պատգամավորը ներկայացրեց ԲՀԿ-ից դուրս գալու հիմքերը՝ խոսելով անցած տարիների համագործակցության եւ ձեռքբերումների մասին:
Դահլիճում հավաքված հարյուրավոր թիմակիցները պատգամավորի ելույթից հետո հավանություն տվեցին Մարտուն Գրիգորյանի կայացրած որոշմանը և մաղթեցին բեղմնավոր ուղի, նոր՝ անկուսակցական պատգամավորի կարգավիճակում:
Թիմը պատրաստակամություն հայտնեց հետայսու էլ լինել պատգամավորի կողքին և միասին անցնել նրա նախանշած ճանապարհը: