Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան Ռոբինիոյին ընդգրկել է հավաքականի կազմում՝ մասնակցելու Ֆրանսիայի և Չիլիի դեմ առաջիկա ընկերական հանդիպումներին,- հայտնում է Orer.am-ը։
Ֆրանսիայի հավաքականի հետ հանդիպումը կկայանա մարտի 26-ին «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում, իսկ երկու օր անց «Արսենալի» «Էմիրեյթս» մարզադաշտում բրազիլացիները կխաղան ընդդեմ Չիլիի հավաքականի։
Ռոբինյոն նոյեմբեր ամսին չէր հրավիրվել հավաքական Թուրքիայի և Ավստրայի դեմ ընկերական խաղերին. «Սանտոսի» կազմում նրա ելույթները նպաստել են արժանանալու մարզչի ուշադրությանը:
Աշոտ Մնացականյան