Ինչպես հայտնում է Orer.am-ը, ձերբակալվել է ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվող 2 անձ: Այս մասին «Առաջին ալիքի» եթերում հայտարարել է ՌԴ Անվտանգության դաշնային խորհրդի ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
«Անցկացված աշխատանքի արդյունքում ձերբակալվել է տվյալ հանցագործությունը իրականացրած 2 կասկածյալ: Նրանք են Գուբաշով Անզոր ու Դադաև Զաուր անունով անձինք»,- հայտարարել է նա:
Նախօրեին Բորտնիկովը, մեկնաբանելով Բորիս Նեմցովի սպանությունը, հայտարարել էր, թե կասկածյալներ կան միշտ:
Ավելի վաղ հետաքննությունը ստացել էր քաղաքական գործչի սպանության մեջ կասկածվողների պատկերները: