Բրազիլացի պաշտպան Մաքսվելը մոտ է նոր̀ մեկ տարվա պայմանագիր ստորագրելուն ՊՍԺ-ի հետ,- հայտնում է Orer.am-ը: 33-ամյա ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը սպառվում է մրցաշրջանի ավարտից հետո, սակայն նրա ներկայիս մարզավիճակը ստիպել է Ֆրանսիայի չեմպիոններին մտածել նոր պայմանագրի մասին:
«Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել հաջորդ մրցաշրջանի համար ՝ մինչև 2016թ.: Մնում է, որ դա գրավոր հաստատվի»,- հայտարարել է ֆուտբոլիստի գործակալը:
Մաքսվելը ՊՍԺ է տեղափոխվել Բարսելոնայից 2012թ.:
Աշոտ Մնացականյան