Հունաստանի ֆինանսների նախարար Յանիս Վարուֆակիսը Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումին է ուղարկել 11 էջանոց նամակ՝ առաջնահերթ բարեփոխումների ծրագրով: Այս մասին հայտնել է Հունաստանի կառավարության ներկայացուցիչը. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Այն ուղարկվել է երկուշաբթի՝ եվրագոտու երկրների ֆինանսների նախարարների հանդիպման նախաշեմին:
Ցուցակում թվարկվում է 7 բարեփոխում՝ դիտորդական տնտեսական խորհրդի ստեղծում, բյուջեի մշակման դեպքում պետական ծախսերի ոլորտում բարելավումների ներառում, հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարում տեսուչների կորպուսի ստեղծում, ապառքների կարգավորման օրենսդրության կատարելագործում, բարեփոխում ազարտային խաղերի ոլորտում, պետական բյուրոկրատիայի դեմ պայքար, ձեռնարկատիրական միջավայրի բարելավում, մարդասիրական ճգնաժամի վերացմանն ուղղված անհապաղ միջոցառումներ:
«Հունական կառավարությունն առաջարկում է, որպեսզի հաջորդ համաձայնագիրն ունենա երկրի տնտեսության վերականգնմանն ու զարգացմանն ուղղված պայմանագրի տեսք»,- նշել է նա: