Բրազիլիայի Գերագույն դատարանը երկրի գլխավոր դատախազին թույլ է տվել հետաքննություն սկսել մի քանի տասնյակ քաղաքական գործիչների հանդեպ, որոնց կասկածում են Petrobras պետական նավթային ընկերությունից կաշառք վերցնելու մեջ։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։
Գործով անցնող անձանց թվում է նախկին նախագահ, գործող սենատոր Ֆերնանդու Կոլոր դի Մելուն, որը թողել էր նախագահի պաշտոնը 1992թ. կոռուպցիոն սկանդալի պատճառով։ Ցուցակում են նաեւ Բրազիլիայի խորհրդարանի երկու պալատների ղեկավարները։ Դատախազությունը հետաքննություն կվարի 54 մարդու նկատմամբ։
Դատախազը կարծում է, որ բախվել է երկրի պատմության ամենախոշոր կոռուպցիոն սխեմայի հետ։ Դատախազության խոսքով՝ խոշոր շինարարական ընկերությունները վերջին 10 օրվա ընթացքում Petrobras-ի նախկին ղեկավարներին ավելի քան 800 մլն դոլարի կաշառք են տվել։