Դանիայի հավաքականի եւ ֆրանսիական «Թուլուզի» հարձակվող Մարտին Բրեյտվեյտը վնասվածք է ստացել եւ չի կարող մասնակցել Եվրո-2016-ի ընտրական փուլի՝ Հայաստանի ընտրանու հետ հանդիպմանը:
Ինչպես հայտնում են դանիական լրատվամիջոցները, Մրեյտվեյտի փոխարեն հավաքական է հրավիրվել «Կոպենհագենի» հարձակվող Անդրեաս Կորնելիուսը:
Վերջինս սեպտեմբերի 3-ին երիտասարդական հավաքականի կազմում մասնակցելու է Ռուսաստանի նույն տարիքայինների ընտրանու հետ խաղին:
Հիշեցնենք, որ Դանիա-Հայաստան հանդիպումը կայանալու է Կոպենհագենում, սեպտեմբերի 7-ին՝ Երեւանի ժամանակով ժամը 18:00-ին: