Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Արից Ադուրիսը, «Ռեալի» հետ Իսպանիայի առաջնության տնային հանդիպման 26-րդ տուրում խփելով իր հաղթական գոլը, կիսվել է խաղի մասին իր տպավորություններով։
«Սա շատ կարևոր շաբաթ էր. մենք հաղթեցինք «Էյբարին», Իսպանիայի գավաթի պատասխան կիսաեզրափակչում պահպանեցինք հաղթանակը, իսկ հիմա հաղթեցինք «Ռեալին»։ Առանց լարվածության «Ռելաին» հաղթելն ուղղակի անհնար կլիներ։
Մենք լավ աշխատանք կատարեցինք, որ մեզ հնարավորություն տվեց երեք միավոր վաստակել, և մենք հպարտանում ենք դրանով։ Երկրպագուները սեփական մարզադաշտում մի քանի անպատմելի խաղերից հետո արժանի էին տեսնելու այս խաղը»,- մեջբերում է Ադուրիսի խոսքերը AS-ը։