итар тасс-ը, հղում տալով Կանադայի կառավարության պաշտոնական կայքին, գրում է, որ Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը հայտարարել է ռուսաստանյան մի շարք ընկերությունների դեմ պատժամիջոցների կիրառման մասին` կապված Ուկրաինայի իրադրության հետ:
Ինչպես հայտարարել է Հարփերը, նոր պատժամիջոցները շոշափում են «ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի, ինչպես նաև ֆինանսական ու էներգետիկ ընկերությունների լայն շրջանակ»: Նշվում է, որ պատժամիջոցներ կկիրառվեն «Газпромбанк»-ի, «Внешэкономбанк»-ի ու «Новатэк»-ի նկատմամբ:
Հարփերը նշել է, որ պատժամիջոցները ենթադրում են էներգետիկ ընկերությունների և ֆինանսական հիմնարկությունների վարկավորման դադարեցում: