Ավստրալական ծովափին հայտնաբերվել է անձեռոցիկ, որը ենթադրվում է՝ կարող էր եղած լինել 2014 թվականի մարտին անհետացած Malaysia Airlines-ի Boeing 777 ինքնաթիռում: Այս մասին հայտնել է Sky News-ը:
Անձեռոցիկը գտել է Սերվանտես քաղաքից ընտանեկան զույգ, որը նկատել է Malaysian Airlines-ի լոգոյով առարկա: Անձեռոցիկն ուղարկվել է Կանբերրա՝ ինքնաթիռի անհետացման հանգամանքների հետաքննության հարցերով կենտրոն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Մալայզիան պաշտոնապես անհետացած ինքնաթիռի ուղևորներին մահացած է հայտարարել: